Խրամորթ գյուղի մոտ ադրբեջանցիները հայերեն լեզվով բնակիչներին բարձրախոսով հորդորել են լքել գյուղը. Գյուղապետ
Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում երեկ` փետրվարի 25-ին, միջադեպ է տեղի ունեցել: Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը NEWS.am-ին հայտնեց, որ ադրբեջանցիները բարձրախոսով, հայերեն լեզվով հորդորել են գյուղացիներին լքել գյուղը:
«Երեկ ժամը 18:00-ին իրենց քարոզչական մեքենան` միկրոֆոնները վրան ամրացրած հայտարարում էր, որ գյուղը ադրբեջանական տարածք է, գյուղատնտեսական աշխատանքներ մի կատարեք, տարածքը լքեք, եթե ձեր երեխաների կյանքը թանկ է ձեզ համար, լքեք այս տարածքները: Ձայնը լսվում էր ամբողջ գյուղով, սակայն մեր ժողովուրդը սադրանքների չի ենթարկվում, նրանց չի լսում»,- պատմեց գյուղապետը:
Նա նշեց, որ այս ընթացքում կրակոցներ չի եղել, միայն բարձրախոսով այս հայտարարություններն են եղել, որոնք հոգեբանական ազդեցություն թողնելու նպատակ են հետապնդում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում