Ինձ որեւէ մեկը չի ահազանգել, որ ճնշում են գործադրել, որ Դատավորների ընդհանուր ժողովը տեղի չունենա. Ազարյան. (տեսանյութ)
Ինձ որեւէ մեկը չի ահազանգել, որ ճնշում են գործադրել, որ Դատավորների ընդհանուր ժողովը տեղի չունենա, դատավորները չմասնակցեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր նախատեսված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ:
«Գիտեք ինչ, անձը պետք է ճնշվող լինի, որ ճնշումն ազդի, ի՞նչ ճնշում, որ ժողովը չկայանա՞, ինձ որևէ մեկը չի ահազանգել, որ փորձում են ճնշում գործադրել, նման ահազանգեր չենք ստացել», - ասաց նա:
Ազարյանը դժվարացավ ասել, թե երբ կլինի հաջորդ ժողովը. «Եթե հետաձգվել է, հաջորդը նույւն օրակարգով պետք է լինի տրամաբանորեն»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 25-ին ԲԴԽ նախագահի հրամանով նախատեսված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ, քանի որ բավարար քանակով դատավորներ չէին ներկայացել, քվորում չապահովվեց: Ներկա էր ընդամենը 89 դատավոր: Երեկվանից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ամեն ինչ անում է, որ դատավորները կարզերից չկան եւ քվորում չապահովվի:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին