Արտակ Դավթյանն արեց իր գործը և կարող է հեռանալ․ Մովսես Հակոբյան
«Իրավունք» թերթը գրում է. «Ես դեռեւս մեկ տարի առաջ ասել էի, որ Արտակ Դավթյանին նշանակել են, որ բանակն ամբողջությամբ քանդի, հիմա երեւի միսիան իրագործվել է: Այսքանը կարող եմ ասել»,-«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ազատմանը, ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ի դեպ, հիշեցնենք, որ օրերս «Իրավունքը» ներկայացրել էր իր լուրն այն մասին, որ առաջիկայում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում ՀՀ ՊՆում: Եվ առաջին հերթին ԳՇ-ում: Դավթյանի պաշտոնանկությունը այդ լուրի հաստատումն է: Իսկ Դավթյանին հաջորդեց հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարութունյանի, գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանի, ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Արմեն Առուշանյանի պաշտոնանկությունը:
Նկատենք նաեւ, որ արդեն անգամ դժվար է ասել, թե Նիկոլի պաշտոնավարման օրոք ԳՇ-ի որերորդ պետն է փոխվում: Սա բանակը ոչնչացնող ամենահիմնական գործոններից մեկն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...