Արեւի վրա գրանցվել է ամենամեծ բռնկումը
Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) մասնագետներին Solar Orbiter զոնդի տեսախցիկի միոջոցվ հաջողվել է գրանցել ամենամեծ արեւային բռնկումը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Աստղագիտական իրադարձությունը տեղի է ունեցել փետրվարի 15-ին, եւ քանի որ բռնկումը եղել է Արեւի հակառակ կողմից, որը շրջված է մեր մոլորակից, Երկրի վրա ազդեցության հետեւանքներ չեն եղել:
Պսակային արտանետումը ֆիքսվել է Full Sun Imager տեսախցիկով, որը նախատեսված է աստղի ամբողջ մակերեսի դիտարկման համար: Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել թե՛ պլազմայի արտանետումները, թե՛ ամբողջ արեգակնային սկավառակը, ինչը հնարավորություն է տվել գնահատել երեւույթի ողջ մասշտաբը։
Աստղագետները կարծում են, որ թեեւ այս բռնկումը մասնիկներ չի ուղարկել Երկիր (ինչը տեխնիկական խափանումների կհանգեցներ), այն կարեւոր հիշեցում է Արեգակի անկանխատեսելիության մասին: Նրանք նաեւ նշել են, որ, ավելի լավ ուսումնասիրելով այսպիսի իրադարձությունները, մենք կարող ենք պաշտպանել մեր մոլորակն արեւային էներգիայի արտանետումների վնասակար հետեւանքներից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...