Գառնիկ Իսագուլյանի առողջական վիճակը վատթարացել է
«Իրավունք» թերթը գրում է. «Շենգավիթ շրջանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ Նիկոլ Փաշինյանի, Լիլիթ Մակունցի եւ Արմեն Գրիգորյանի գործով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հերթական դատական դռնբաց նիստը հետաձգվեց: Դատավորը տեղեկացրեց, որ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Գառնիկ Իսագուլյանը չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Իսկ առանց ամբաստանյալի` գործի քննությունը չեն կարող շարունակել, հետեւաբար այն ենթակա է հետաձգման:
Պարզվում է` արդեն երկու ամիս կալանքի տակ գտնվող Գառնիկ Իսագուլյանն ունի սրտխառնոց, գլխապտույտ` պայմանավորված ճնշման տատանումներով:
«Իրավունքի» հետ զրույցում Գ. Իսագուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանն ասաց, որ մինչեւ դատական նիստը տեղյակ չէր «Ազգային անվտանգության» կուսակցության նախագահի առողջության վատթարացման մասին:
- Դատավարությունը հստակ սահմանում է, որ առողջական խնդիրների հիմքով իրավունք ունենք միջնորդելու խափանման միջոցի փոփոխման համար: Միանշանակ, անմիջապես հետամուտ կլինեմ դրան: Ես գիտեի, որ նա ճնշման խնդիրներ ուներ, բայց ինձ թույլ չէր տալիս բարձրաձայնել այդ մասին: Բայց եթե բանը հասել է նրան, որ չի կարողանում անգամ դատական նիստին գալ, եւ բժիշկն էլ գտնում է, որ նպատակահարմար չէ, նշանակում է` առողջական խնդիրը լուրջ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը