Լուկաշենկոն հայտարարել է առաջինը պատերազմի գնալու պատրաստակամության մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դատախազության աշխատակիցների պարգեւատրման արարողության ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է լինել առաջիններից մեկը, ով կպաշտպանի երկիրը սպառնալիքի դեպքում, տեղեկացնում է «БелТА» գործակալությունը։
«Մենք պետք է ամեն ինչ անենք մեր երկիրը պաշտպանելու համար։ Բայց անհրաժեշտության դեպքում մենք առաջինը կգնանք պատերազմի՝ պաշտպանելու մեր Հայրենիքը»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ Եվրոպայում վերջին իրադարձությունների ֆոնին «պատերազմ հրահրելու փսիխոզ» է ձևավորվել, և իրադարձությունների էպիկենտրոնում հայտնվել է Բելառուսը։ Լուկաշենկոն պատմել է նաև, թե ինչպես է ռուս-բելառուսական զորավարժությունների ժամանակ լրագրողներին փորձել բացատրել հնարավոր պատերազմի սարսափներն ու զրկանքները։
«Զորավարժությունների ավարտին սարսափելի եղանակ սկսվեց՝ հորդառատ անձրեւ, ձնախառն անձրեւ, սաստիկ քամի: Բոլորը կանգնած դողում էին։ Մտածեցի երկար զրուցել նրանց հետ, որպեսզի և՛ օտարերկրացիները, և՛ մենք ավելի լավ զգանք՝ ինչ է անհարմարավետ պայմաններում ապրելը։ Եվ ես հարցրեցի նրանց․ «Դե, հիմա հասկացաք, որ պատերազմը սարսափելի է, ավելի վա՞տ կլինի, քան հիմա: Չէ՞ որ մենք սովոր ենք լավ պայմանների»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...