Պուտինը մտադիր է պաշտոնապես դաշնակցային մակարդակի բարձրացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները
Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ, ով պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանում, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Բանակցությունների արդյունքներով դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրվի, որը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կբարձրացնի դաշնակցային մակարդակի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կրեմլի տեղեկություններով՝ կողմերը մտադիր են քննարկել քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի լայն շրջանակ։
«Բացի այդ, նախատեսվում է քննարկել 2020թ․ նոյեմբերի 9-ին, 2021թ․ հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ԼՂ վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված միջոցառումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ