Զգացմունքային պոռթկումներն օգտակար են կանանց համար
Ամերիկացի գիտնականները բացառիկ հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում պարզել են, որ եթե կինը զսպում է իր զգացմունքները, ապա ավելի շատ է վնասում իրեն։ Հոգեբանները պարզել են, որ բղավել ու արտասվել ոչ միայն կարելի է, այլեւ պետք է, փոխանցում է Vladtime-ը։
Առաջին պատճառը, թե ինչու են նման հիստերիաներն օգտակար կանանց համար, ջուրն է, հատկապես աղի ջուրը։ Նման ջուրը թույներից մաքրում է բոլոր օրգաններն ու համակարգերը։ Գիտնականները պարզել են, որ զգացմունքների հետեւանքով առաջացած արցունքները ավելի շատ աղ են պարունակում, քան սովորական արցունքները ։ Երկրորդ պատճառը լիցքաթափումն է։ Կուշտ արտասվելուց ու բղավելուց հետո կինը հաճելիորեն լիցքաթափվում է։ Դա բացատրվում է նրանով, որ բացասական զգացմունքները թոթափելուց հետո օրգանիզմը մեծ քանակությամբ ուրախության հորմոն է արտադրում։ Բղավոցն ու արտասուքները ունակ են բուժել բառիս բուն իմաստով։ Չէ՞ որ եթե կինը բացասական զգացմունքներն իր մեջ է պահում, դրանք նստվածք են տալիս օրգանիզմում՝ մկանային լարվածության ձեւով, ինչը հետագայում կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ։ Իսկ եթե կինն իր զգացմունքները արտահայտում է՝ նա այդպիսով խուսափում է առողջական տարբեր խնդիրներից։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում