Ադրբեջանցի երկու պատգամավորներ արդեն Երևան են ժամանել. ՔՊ պատգամավոր. (տեսանյութ)
Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ արդեն ժամանել են Երևան՝ մասնակցելու ԵՎՐԱՆԵՍԹԻ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստին։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։
«Ոչ մի ոչ ֆորմալ հանդիպում չի նախատեսվում, սակայն մենք ունենք ինստիտուցիոնալ պարտականություններ, որոնք որպես հյուրընկալ երկիր պարտավոր ենք անել»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ ադրբեջանցի պատգամավորները մամուլի հետ շփում չեն նախատեսում։ Փոխանցում է 24news.am-ը։
Հիշեցնենք, որ Երևան են ժամանել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։
Երեքշաբթի երեկոյան ՀՅԴ երիտասարդական միությունը, ինչպես նաև մի շարք անհատ քաղաքական ու հասարակական գործիչներ պատրաստվում են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց բողոքի ակցիա անցկացնել՝ այս կերպ ԵՎՐԱՆԵՍԹ-ի պատվիրակություններին հայտնելով Արցախում ադրբեջանական հանցագործությունների մասին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ