Կուլեբան կոչ է արել ԵՄ երկրներին անդամության հեռանկար ներկայացնել Ուկրաինային
Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներ ներկայացնել Ուկրաինային:
«ՈՒՆԻԱՆ»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Կուլեբան ասել է Facebook-ում առցանց ճեպազրույցի ժամանակ:
«Երեկ Մյունխենում եվրոպական գործընկերների հետ բոլոր հանդիպումների ժամանակ ես ասել եմ նրանց շատ պարզ բառեր. գործընկերներ, ժամանակն է Ուկրաինային ներկայացնել եվրապական հեռանկարը: Հստակ որոշել եւ հստակ ասել, որ Ուկրաինան կլինի Եվրոպական Միության անդամ»,-հայտնել է նա:
Նախարարը նշել է, որ դա պետք է անել հենց հիմա:
«Քանի որ դա կլինի Ռուսաստանին ուղղված հստակ ազդանշան. ինչ էլ այնտեղ անեն, ինչ սադրանքներ էլ իրականացնեն, Ուկրաինան եվրոպական պետություն է բոլոր առումներով, եւ Ուկրաինան կլինի Եվրամիության անդամ: Ինչ էլ փորձի անել Ռուսաստանը, եւ որքան էլ չփորձի փոխել պատմությունը, Ուկրաինան ու ուկրաինացի ժողովուրդը կլինի եվրոպական ընտանիքի մաս: Դա չափազանց հզոր եւ տեղին ազդանշան կլիներ... Մենք կոչ ենք անում գործընկերներին չվարանել, հրաժարվել ցանկացած չհիմնավորված նախազգուշացումներից եւ հստակ ասել, որ Ուկրաինան ձեր մասն է: Մենք մեկ ամբողջություն ենք»,-ընդգծել է Կուլեբան:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...