Շվեդիան կրճատում է Կիեւում դեսպանատան աշխատակազմը
Կիրակի Շվեդիան որոշում է կայացրել կրճատել Կիեւում իր դեսպանատան աշխատակիցների թիվը Ուկրաինայի շուրջ խորացող ճգնաժամի ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հաշվի առնելով անվտանգության ոլորտում լուրջ եւ անկանխատեսելի դրությունը՝ արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել կրճատել Կիեւում Շվեդիայի դեսպանատան աշխատակիցների թիվը»,-ասվում է թագավորության արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հայտարարության մեջ: Մինչ այդ ԱԳՆ-ի խորհրդով Կիեւից հեռացել են դիվանագիտական առաքելության աշխատակիցների ընտանիքի անդամները:
Լինդեի խոսքով՝ կառավարությունը հետեւում է Ուկրաինայում եւ դրա շուրջ իրավիճակի զարգացմանը, իսկ դեսպանատանը ձեռնարկվել են մնացած անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցները: Նախարարության հաղորդմամբ՝ դեսպանատունը շարունակում է հյուպատոսական ծառայություններ մատուցել ու կշարունակի կատարել դիվանագիտական աշխատանքը:
Փետրվարի 12-ից Շվեդիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս թագավորության բնակիչներին հրաժարվել դեպի Ուկրաինա ուղեւորություններից երկրում եւ դրա շուրջ լուրջ ու անկանխատեսելի իրավիճակի պատճառով: Ուկրաինայում գտնվող շվեդներին խնդրել են հեռանալ երկրից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...