Պուտինը մեկնարկ է տվել ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնարկ է տվել միջուկային տրիադայի ուժերի մասնակցությամբ զորավարժություններին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի նախագահն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հետեւում է իրավիճակային կենտրոնից բալիստիկ հրթիռների արձակմանը:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս զորավարժությունները պլանային բնույթ են կրում։ Դրանց մասնակցում են Օդատիեզերական ուժերի, Հարավային ռազմական օկրուգի, Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի, Հյուսիսային եւ Սեւծովյան նավատորմի ուժերն ու միջոցները։
Ինչպես ընդգծել են ռազմական գերատեսչությունում, «ռազմավարական զսպման ուժերի վարժանքներն ավելի վաղ պլանավորված են եղել ռազմական կառավարման մարմինների, արձակման մարտական հաշվարկների, մարտական նավերի անձնակազմերի եւ ռազմավարական հրթիռակիրների պատրաստվածության, ինչպես նաեւ ռազմավարական միջուկային եւ ոչ միջուկային ուժերի սպառազինության հուսալիության ստուգման համար»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...