Լյայսան Ուտյաշեւան պատմել է, թե ինչպես են մանկության տարիներին առեւանգել իրեն
Մարմնամարզիկ Լյայսան Ուտյաշեւան դաժան պատմություն է ներկայացրել, թե ինչպես են մանկության տարիներին իրեն առեւանգել։ Youtube-յան «А поговорить?» ալիքին տված հարցազրույցում Պավել Վոլյայի կինը հիշել է, թե ինչպես են հոր մրցակիցներն առեւանգել իրեն։ Անծանոթ անձինք Ուտյաշեւային լքված վայր են տարել, որտեղից նրան հաջողվել է դուրս գալ հրաշքով։
«Հայրս վարորդի վարձեց, երբ բիզնեսն արդեն սկսեց աշխատել։ Ինձ բերեց այլ վարորդ, տարավ ուրիշը, մենքենան նույնն էր։ Ինձ ինչ-որ գյուղ տարան։ Ասացին, որ կտանեն հայրիկի մոտ՝ աշшատանքի։ Ես հանգիստ նստում եմ հայրիկին սպասելու, իսկ նա չի գալիս․․․ Այդ ժամանակ հասկացա, որ առեւանգել են։ Ես երկար հյուսք ունեի։ Մի կին հարգալից հարցրեց․ «Իսկ կարելի՞ է այն կտրել, որ հայրդ գա»։ Կտրեցին մազափուջն ու դրանով վախեցրել էին հորս»,- հիշել է Ուտյաэեւան։
Լյայսանին օգնել է փրկվել անծանոթ կինը՝ ցույց տալով պատուհանը։ «Շնորհակալություն մարմնամարզությանը, ես թռա պատուհանից։ Հասա ավտոճանապարհին, մեքենա գտա, բեռնատար վարով տղամարդ կանգնեց։ Շատ լավ մարդ էր, որը տեսավ, որ ես մրսում եմ։ «Աստված իմ, փոքրիկ, ինչպե՞ս ես այստեղ հայտնվել։ Ո՞ւր տանել քեզ»,- հարցրեց նա։ Ես ասացի՝ Վոլգոգրադ։ Պարզվում է՝ ինձ Վորոնեժ էին տեղափոխել»,- ասել է մարզիկը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...