Մոտ ժամանակներում Ադրբեջանը կգնա առնվազն բլից-կրիգի. Կարեն Հովհաննիսյան (տեսանյութ)
Ռուս-ուկրաինական բախում լինելու դեպքում, առավել ևս, եթե այն երկար տևի, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը անհապաղ անցնելու է գործի և իրականացնի լայնածավալ ռազմական գործողություններ՝ ՀՀ-ի դեմ, մասնավորապես՝ Սյունիքի ուղղությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանն առնվազն կգնա բլից-կրիգի, եթե անգամ ռուս-ուկրաինական պատերազմ տեղի չունենա, ընդ որում՝ դա տեղի կունենա մոտ ժամանակներս, որպեսզի կարողանա պարտադրել Հայաստանին՝ իրականություն դարձնել Զանգեզուրի միջանցք կոչվածը։
Փորձագետի պնդմամբ, չնայած այս ամենին, Ադրբեջանի ներսում Ալիևի դիրքերն այնքան էլ ամուր չեն։ «Ներքին լսարանին նրանք կերակրում են հայերի հնարավոր ռևանշիզմով, որ հայերը անպայման հետ են վերցնելու այդ տարածքները, ռևանշի են հասնելու և այլն։ Սա արվում է միայն ներքին սոցիալական ընդվզումը կանխելու համար»,- ասել է փորձագետը։
Անդրադառնալով ԶՈւ-ում տեղի ունեցող բարեփոխումների մասին՝ նա նշել է, որ մեր բանակն այսօր 2021-ի հունվարի բանակը չէ. այնտեղ ավելի քիչ խոսում են՝ շատ գործում, սակայն կատարվածը բավարար չի համարում։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ