Ամենօրյա շփում Սերժ Սարգսյանի հետ չունեմ. եթե լուրջ հարց կա, կարող եմ զանգել, քննարկել. Ռոբերտ Քոչարյան
Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն Արցախի նախկին երկու նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ, մոտ երկու ժամ քննարկել են Արցախի հարցը՝ ինչ կարելի է անել, ինչ լուծումներ այնտեղ գտնել, անձնական հարցեր չեն քննարկել: Հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց Արցախի և ՀՀ-ի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Բոլորս մտահոգված ենք»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների համագործակցությանը, Քոչարյանը նշեց, որ կան հարցեր, որտեղ հայացքները տարբեր են, բայց ի վիճակի են ինչ-որ լուծումների հանգել:
«Կարծում եմ՝ չնայած բոլոր հակասություններին, կամ նախկինից կուտակված պրոբլեմներին, պետք է ի վիճակի լինել պայմանավորվել կարևոր հարցերի շուրջ: Անձերի հարց այստեղ ես չեմ տեսնում: Պետք է կարողանանք սկզբունքային հարցերի շուրջ ձեռք բերել պայմանավորվածություններ: Հատուկ լայնածավալ շփումներ չունեմ, եթե կա ինչ-որ քննարկման հարց, կարող ենք զանգել և իրար հետ խոսել»,- ասաց Քոչարյանը՝ անդրադառնալով իր և Սերժ Սարգսյանի հարաբերություններին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ