Վեդիում բուտաֆորիկ ընդդիմության՝ Արամ Զավենիչի փոխարեն կմասնակցի երբեմնի կարկառուն ՀՀԿ-ականը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդիում մարտի 27-ին սպասվող նոր ընտրություններում բուտաֆորիկ ընդդիմության` Արամ Զավենիչի փոխարեն կմասնակցի երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանը, որը 2018-ից հետո դուրս գալով ՀՀԿ-ից, սեփական՝ «Կայունություն» կուսակցությունը հիմնեց եւ Արարատում մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, մտավ ավագանի։ Վեդիում նրանց թեկնածուն լինելու է Արարատի նախկին փոխմարզպետ, նախկին ՀՀԿ-ական Կառլեն Հակոբյանի որդին։ ՔՊ-ն ամեն ինչ արել է, որ մրցապայքարը երկու ուժի մեջ չընթանա, քանի որ վստահ է, որ այդ դեպքում «Հզոր համայնքի» հաղթանակն այլընտրանք չունի: Եթե 3 ուժ մասնակցի, ապա հետընտրական դաշինք կարող է ձեւավորվել, եւ մեկ անգամ ձախողված Գարիկ Սարգսյանը կարող է մի կերպ համայնքապետ ընտրվել։
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 2-ից, սակայն իշխանությունը վաղուց սկսել է քարոզարշավը։ Ներգրավվել է նույնիսկ Հանրային հեռուստաընկերությունը` օրերս ռեպորտաժ էին պատրաստել, թե ինչպես են Գարիկ Սարգսյանի ջանքերով Ծաղափ գյուղում արեւային կայաններ տեղադրվում: Քաղաքական բարեգործությունը ժամանակին դատապարտող հեղափոխականների կարկառուն ներկայացուցիչը 24 ժամ զբաղված է այս կամ այն համայնքին օգնություն տրամադրելու գործով ու դրա փիառով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը