Ուզում է «կոնսենսուսի» տպավորություն թողնել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի ամիսներին հանդիպումների շարք է անցկացնում արտախորհրդարանական ուժերի հետ, որոնց իշխանական շրջանակներում «արտախորհրդարանական ընդդիմություն» են անվանում, իսկ իրականում սպասարկում են Փաշինյանի քաղաքական շահերը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր սատելիտ ուժերի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման ժամանակ մանրամասներ է ներկայացրել, այսպես կոչված, «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման» գործընթացի վերաբերյալ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեման ներքաղաքական օրակարգում «տաք» պահելու համար մի քանի «սլիվներ» է արել: Իսկ հանդիպման հիմնական մեխը եղել է սահմանադրական փոփոխությունների թեման։
Մեր տեղեկություններով, Փաշինյանը նախ ներկայացրել է, թե հանձնաժողովի աշխատանքներն ինչ փուլում են գտնվում, այնուհետև հավելել է, որ նշյալ քաղաքական ուժերը նույնպես կարող են առաջարկությունների փաթեթ ներկայացնել, ավելին՝ ակտիվ ներգրավված լինել պրոցեսում։ Ըստ էության, սա արվում է գործընթացը լեգիտիմացնելու և հետագայում նոր Սահմանադրությունը որպես քաղաքական «լայն կոնսենսուսով» ստեղծված փաստաթուղթ մատուցելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը