Բանգկոկը նոր պաշտոնական անվանում կունենա
Թաիլանդի թագավորական գիտական խորհուրդը հայտարարել է երկրի մայրաքաղաքի պաշտոնական օտարերկրյա անվանումը Բանգկոկից Քրունգ-Թհեպ-Մահա-Նաքհոն փոխելու մասին: Այս մասին ասված Է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Ընդ որում, փաստաթղթում ընդգծվում է, որ «կարող են օգտագործվել երկու անվանումները՝ Բանգկոկը եւ Քրունգ-Թհեպ-Մահա-Նաքհոնը»։
Նախօրեին կառավարությունը հավանություն է տվել երկրների, տարածքների, վարչական գոտիների եւ մայրաքաղաքների անվանումների թարմացման նախագծին: Ենթադրվում է, որ Բանգկոկի նոր անվանումը չի ընդունվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ստուգել հատուկ կոմիտեն։
Խորհուրդը միջազգային աշխարհագրական անվանումների բառարանում թարմացրել Է երկրների, տարածքների, վարչական գոտիների եւ մայրաքաղաքների գրությունը, «որպեսզի դրանք համապատասխանեն ընթացիկ իրավիճակին»:
Եթե Քրունգ-Թհեպ-Մահա-Նաքհոնը մայրաքաղաքի պաշտոնական օտարերկրյա անվանումը դառնա, Բանգկոկը կնշվի փակագծերում։ Դրա հետ մեկտեղ փոխվել են նաեւ մայրաքաղաքների գրություններն ու աշխարհագրական անվանումները մի շարք այլ երկրներում։
Թաիլանդի մայրաքաղաքի անվանումը թայերենով միշտ եղել է Քրունգ-Թհեպ-Մահա-Նաքհոն, մինչդեռ անգլերեն լեզվով անվանումը պատմականորեն համարվել է Բանգկոկը։ 2001 թվականի նոյեմբերին խորհուրդը հայտարարեց որպես պաշտոնական անվանում Բանգկոկի օգտագործման մասին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...