«Բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հետաձգվեց «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով դատական նստը, քանի որ 10 մեղադրվողներից մեկը՝ Սարգիս Կարապետյանը, ինսուլտ է ստացել, հիվանդանոցում է և չէր ներկայացել նիստին։
«Սարգիս Կարապետյանն ինսուլտ է ստացել, այդ պատճառով ստիպված եղանք դատական նիստը հետաձգել, հուսով եմ կկազդուրվի և դուրս կգրվի հիվադանոցից և մյուս դատական նիստին ներկա կգտնվի»,-ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
Մյուս նիստին ներկայացվելու են իրեղեն ապացույցները։
Նշենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Այս նիստին դատախազը կներկայացնի այլ նյութեր, որոնք, նրա կարծիքով, ապացուցում են մեղադրանքը։ Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ