Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Իսրայել՝ նախագահ Իսահակ Հերցոգի ծրագրված այցի նախաշեմին
Թուրքիայի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ կուղեւորվեն Իսրայել նախագահ Իսահակ Հերցոգի՝ Անկարա ծրագրված այցի նախաշեմին, հայտնել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ պատվիրակությունը կգլխավորեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինը եւ արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Անալը: Պաշտոնական անձինք կհանդիպեն նաեւ Պաղեստինի իշխանությունների հետ։
Իսրայելի նախագահը եւ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել են, որ Քալինն ու Անալը կհամակարգեն Հերցոգի այցը։
Սպասվում է, որ պատվիրակությունը կհանդիպի նաեւ պաղեստինցի պաշտոնատար անձանց, այդ թվում ՝ նախագահ Մահմուդ Աբասի հետ։
Հերցոգը կայցելի Թուրքիա մարտի 9-ից 10-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ