Ադրբեջանցի լրագրողը ձերբակալվել եւ ծեծի է ենթարկվել զոհված զինվորների ծնողների բողոքի ակցիան լուսաբանելու համար
Ադրբեջանում լրագրողը ձերբակալվել եւ ծեծի է ենթարկվել զոհված զինվորների ծնողների բողոքի ակցիան լուսաբանելու համար։
Turan-ի փոխանցմամբ՝ տարբեր ժամանակներում զոհված զինծառայողների ծնողներն այսօր ակցիա են անցկացրել նախագահի վարչակազմի շենքի առջեւ։
«Ասում են՝ նա ինքնասպան է եղել, այդ պատճառով «շեհիդի» կարգավիճակը նրան չի հասնում։ Զորացրվելուց 6 օր առաջ մեզ հայտնեցին, որ նա ինքնասպան է եղել», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը ։ Ծնողները հայտարարել են, որ դիմել են բոլոր ատյաններին, բայց ապարդյուն ։ Ցուցարարներին հրավիրել են նախագահի աշխատակազմ ՝ զրույցի։
Ակցիայի ժամանակ ձերբակալվել են այն լուսաբանող լրագրողներ Ֆաթիմա Մովլամլին եւ Սեւինջ Սադիգովան։
Լրագրող Ֆաթիմա Մովլամլին պնդում է, որ այսօր ծեծի է ենթարկվել Բաքվի Սաբաիլի շրջանի ոստիկանության 9-րդ բաժնում։
«Մեզ ձերբակալել են նախագահի վարչակազմի շենքի առջեւ։ Փորձում էին խլել բջջային հեռախոսները եւ պահանջում էին հեռացնել նկարահանումները։ 9-րդ բաժնում սերժանտները վերադասի աչքի առաջ երկու անգամ ինձ գետնին տապալեցին ու սկսեցին ոտքերով հարվածել։ Ոտքիս վրա կոշիկի հետքեր են մնացել։ Նրանք պատռել են իմ բաճկոնը», - ասել է նա։
ՆԳՆ-ում Մովլամլիի հայտարարությունն անվանել են «անհիմն»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ