Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կձերբակալեն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավորինս սեղմ ժամկետներում կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը։
«Հետաքննությունները շարունակվում են։ Հարությունյանը, ով ներկայանում է որպես «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ», հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանատվության կենթարկվի հատուկ ծառայությունների օպերատիվ և հետախուզական գերատեսչությունների կողմից», - ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը այսօր կայացած մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ 2020 թվականի աշնանը Արցախյան պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը սոցիալական ցանցերում խոստովանել է, որ ինքն է եղել Գյանջա քաղաքի վրա բազմակի հրթիռային հարձակումների նախաձեռնողը, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։
Այդ կապակցությամբ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում