Արցախն ուլտիմատում է տալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Արցախի խորհրդարանը դիրքորոշում պետք է հայտնի` պատկան հանձնաժողովում քննարկվելու է Արցախի օկուպացված տարածքների մասին օրենքի նախագիծը։ Տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են այն տապալելու համար՝ մտավախություն ունենալով, որ Ադրբեջանը դա վատ կընդունի եւ կգնա հերթական սադրանքին։ Սակայն մեր արցախյան աղբյուրները վստահեցնում են, որ հետ չեն կանգնելու գործընթացից, եւ խորհրդարանն ընդունելու է նախագիծը։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառվել, որով արգելք են սահմանում այն միջազգային կազմակերպությունների համար, որոնք օկուպացված տարածքներում` առանց հայկական կողմի թույլտվության, կփորձեն ներդրումային ծրագրեր իրականացնել: Նախագծում նշվում է, որ նման ընկերությունները հետագայում խնդիրներ կունենան փոխհատուցում պահանջելիս։ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մեջ նշված են Քաշաթաղի, Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները եւ Գետաշենը:
Թե ինչպես է գործնականում կիրառվելու այս օրենքը, դեռեւս պարզ չէ, խորհրդարանը նախատեսում է այն ընդունել այս ամիս։ Նախագիծն այլ կարգավորումներ էլ է առաջարկում։ Եթե հանձնաժողովը հաստատի, ապա այն կմտնի փետրվարի 16-ի նիստի օրակարգ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում