Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չկա փակուղի Վիեննայում միջուկային գործարքի վերաբերյալ բանակցություններում
Վիեննայում միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները փակուղի չեն մտել, կողմերը քննարկում են կարեւոր հարցերը։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
«Վիեննայում փակուղի չկա, բանակցությունները շարունակվում են, ինչպես եւ մինչ այժմ,- ասել է նա։- Երբ բանակցային գործընթացը հասնում է լուրջ թեմաների շուրջ երկխոսության պահին, բանակցությունները դառնում են բարդ, եւ տեղի են ունենում որոշակի ձգձգումներ»։
Դիվանագետի խոսքով՝ այն, ինչ այժմ տեղի է ունենում Վիեննայում, կարելի է անվանել կարեւոր հարցերի քննարկում»։ «Այսօր անհրաժեշտ է քաղաքական որոշում կայացնել։ Թեհրանն այն կայացրել է շատ տարիներ առաջ, երբ միջուկային գործարքի մեջ էր, եւ այսօր մենք արեւմտյան կողմից սպասում ենք ներկայացված նախաձեռնությունների պատասխանը»,- ավելացրել է նա։
Կիրակի օրը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին Թվիթերում գրել էր, որ Վիեննայում համաձայնագրի հասնելու աշխատանքը ավելի բարդ է դառնում։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում