112. Ժիրինովսկու մոտ գլխուղեղի բորբոքային գործընթացներ են ախտորոշել
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը, «112» Telegram-ալիքի տվյալներով, գնահատվում է կայուն ծանր, սակայն նրա առողջությանը մեծ վտանգ է սպառնում ուղեղում բորբոքային գործընթացների պատճառով։
Քաղաքական գործչին արհեստական շնչառության սարքին են միացրել։ Ժիրինովսկին Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում բժշկական անձնակազմի մշտական հսկողության տակ է։
Փետրվարի 9-ին հայտնի է դարձել, որ Ժիրինովսկուն հոսպիտալացրել են կորոնավիրուսային վարակով։ Տարբեր լրատվամիջոցներ հայտնել են, որ նա ծանր վիճակում է, նրա մոտ հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ։ Տարբեր գնահատականներով՝ վնասված է նրա թոքերի 30-ից մինչեւ 75%-ը։
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունում պատմել են ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վիճակի մասին։
Գերատեսչությունում ճշտել են, որ քաղաքական գործչի վիճակը կայուն է, նրան մշտապես ցուցաբերվում է բժշկական օգնություն, սակայն նրան դուրս գրելու մասին խոսելը դեռ վաղ է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...