Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է «Ազատության շարասյուն» բողոքի ակցիայի ավելի քան 80 մասնակցի
Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է պատվաստման անցագրերի դեմ «Ազատության շարասյուն» բողոքի ակցիայի ավելի քան 80 մասնակցի: Այդ մասին կիրակի հայտնել է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով դատախազությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ոստիկանության տվյալներով՝ Փարիզի ժամանակով 06.00-ի դրությամբ ձերբակալված է ցույցի 81 մասնակից»,-նշել են դատախազությունում՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ շաբաթ բերման է ենթարկվել 97 ցուցարար: Ոստիկանությունն այդ օրը կազմել է 513 տուգանքի արձանագրություն հասարակական կարգը խախտելու համար:
Շաբաթ տեղի ունեցած ցույցերին մասնակցել է ընդհանուր առմամբ 32 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 7,5 քաղաքացի Փարիզի փողոցներում: Ցուցարարները պահանջել են չեղարկել պատվաստման անցագրերը, որոնք պարտադիր են Ֆրանսիայում սրճարաններ, թանգարաններ մուտք գործելու, ինչպես նաեւ հեռավոր ուղեւորությունների համար: BFM-ի տվյալներով՝ ներկայում ավտոշարասյունն ուղեւորվում է Բրյուսելի ուղղությամբ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...