Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսել Հյուսիսային Կորեայի հետ առանց նախապայմանների
Սպիտակ տունը պատրաստ է երկխոսել Հյուսիսային Կորեայի հետ առանց նախապայմանների եւ չունի թշնամական մտադրություններ այդ երկրի նկատմամբ: Այդ մասին փետրվարի 13-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է Իզվեստիա-ն:
«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք չունենք թշնամական մտադրություններ Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Մենք դեռեւս պատրաստ ենք երկխոսել առանց նախապայմանների, եթե Փհենյանն ընտրի այդ ուղին»,-նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, որի ելույթը հեռարձակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի YouTube-յան ալիքում:
Բլինքենի կարծիքով՝ Հյուսիսային Կորեան դարձյալ կարող է իրականացնել սադրանքներ ուրիշ տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին՝ նկատի ունենալով Փհենյանի կողմից հրթիռային արձակումները:
«Մեզ բոլորիս պարզ է, որ Հյուսիսային Կորեան գտնվում է սադրանքների փուլում»,-ընդգծել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...