Ամերիկայի Միացյալ Նահանգերը կողմ է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի հնարավորինս շուտ կազմակերպմանը
Ամերիկայի Միացյալ Նահանգերը կողմ է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի հնարավորինս շուտ կազմակերպմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, ի պատասխան մեր գրավոր հարցմանը` մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որ Մինսկի խմբին թույլ չի տա զբաղվել հակամարտությամբ:
«Որպես Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման ուղղությամբ։ Ինչպես նշված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վերջին հայտարարության մեջ՝ մենք կողմերին քաջալերում ենք հնարավորինս շուտ տարածաշրջանում ընդունել Համանախագահներին՝ թույլ տալով, որ նրանք անձամբ տեղում գնահատեն իրավիճակը, շոշափելի առաջընթաց գրանցեն հրատապ հումանիտար խնդիրների լուծման հարցում և համաձայնություն ձեռք բերեն հետագա ներգրավվածության օրակարգի վերաբերյալ»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան գրավոր պատասխանում։
NEWS.am-ի հարցմանը, թե արդյոք ԱՄՆ դեսպանատունը տեսնում է մոտ ապագայում Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի հնարավորություն տեսնում է, թե` ոչ, դեսպանատունն ուղիղ պատասխան չի տվել:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում