Թուրքմենստանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան
Թուրքմենստանում այս տարվա մարտի 12-ին արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Թուրքմենստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի օգնական Բեզիրգեն Կարաեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախօրեին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհրդարանի վերին պալատի՝ Ժողովրդական խորհրդի արտահերթ նիստին ասաց, որ անհրաժեշտ է կառավարումը զիջել երիտասարդ առաջնորդներին: Թուրքմենական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «այդ կապակցությամբ ընտրությունների եւ հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է սկսել համապատասխան աշխատանքները՝ Թուրքմենստանի Սահմանադրությանը եւ օրենսդրությանը համապատասխան»։
«Թուրքմենստանի նախագահի հանձնարարականի համաձայն՝ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է մարտի 12-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների նախապատրաստումը»,- «ՌԻԱ Նովոստի»-ն հեռախոսով հայտնել է Թուրքմենստանի ԿԸՀ ղեկավարի օգնականը։
Թուրքմենստանի նախագահ կարող է ընտրվել Թուրքմենստանի այն քաղաքացին, ով ծնվել է Թուրքմենստանում, քառասուն տարեկանից փոքր չէ, տիրապետում է պետական լեզվին, վերջին տասնհինգ տարիներին մշտապես բնակվում եւ աշխատում է Թուրքմենստանում։ Թուրքմենստանի նախագահն ընտրվում է ուղղակիորեն Թուրքմենստանի ժողովրդի կողմից յոթ տարի ժամկետով եւ ստանձնում է պաշտոնը երդմնակալության պահից։ Վերջին նախագահական ընտրությունները Թուրքմենստանում կայացել են 2017 թվականին: Օրենքով հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեին 2024 թվականին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...