Համաեվրոպական հավաք Հայաստանում. Երևան կժամանեն տարբեր երկրների ինժեներներ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայկական CodeSignal ստարտափը, որը միջազգային հեղինակավոր բազմաթիվ կազմակերպությունների տրամադրում է աշխատանքի թեկնածուներին անկողմնակալ գնահատելու գործիքներ, նախատեսում է Եվրոպայի 8 երկրի աշխատակիցների առաջին համաեվրոպական հավաքը՝ CodeSignal «Ararat Meetup» խորագրով, կազմակերպել Հայաստանում: Փետրվարի 14-ից սկսած մեկ շաբաթ Եվրոպայի ինժեներների և բովանդակություն մշակող մասնագետների թիմերը կաշխատեն Երևանի գրասենյակում իրենց հայ գործընկերների հետ միասին։ Նրանք կկարողանան փորձի փոխանակում իրականացնել, քննարկել իրենց նոր գաղափարներն ու աշխատանքային պլաններն առավել անմիջական պայմաններում։ Շաբաթվա ամփոփումը կլինի Դիլիջանում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, հավաքը հագեցած է լինելու նաև պատմամշակութային ճանաչողական ծրագրերով. կլինեն այցեր թանգարաններ և տեսարժան վայրեր, և արտասահմանից ժամանած մասնագետները հնարավորություն կունենան հնարավորինս բացահայտել հայկական մշակույթն իր բոլոր առանձնահատկություններով։ Դե, բնականաբար, նաև խոհանոցը... Հավելենք, որ այս ընկերությունն այսօր արդեն գնահատվում է մոտ 500 մլն դոլար, իսկ նրա ծառայություններով հետաքրքրված են միջազգային հեղինակավոր այնպիսի կազմակերպություններ, ինչպես FaceBook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և այլն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...