Սերգեյ Շնուրովի նախկին կինը սիրավեպ է սկսել «Холостяк»-ի աստղի հետ
Սերգեյ Շնուրովի նախկին կինը՝ Մատիլդան, սիրավեպ է սկսել «Холостяк» շոուի յոթերորդ եթերաշրջանի գլխավոր հերոս Անտոն Կրիվորոտովի հետ։ Հայտնի ռեստորատորն ընտրյալի հետ լուսանկարներ է հրապարակել։ Նրանք հանդիպում են արդեն մի քանի ամիս, հայտնում է Super-ը։
Պորտալի տեղեկություններով՝ Մատիլդան եւ Անտոնը ծանոթացել են նախորդ տարվա դեկտեմբերին Մայամիում` Art Basel Miami Beach ժամանակակից արվեստի ցուցահանդեսի ընթացքում։ Մինչ այդ նրանք ծանոթ չեն եղել։ Հանդիպման ընթացքում պարզվել է, որ նրանք ընդհանուր ծանոթներ ունեն եւ հաճախ են մասնակցել նույն միջոցառումներին։ Շնուրովան եւ Կրիվորոտովը հասակակիցներ են․ նրանք 35 տարեկան են։
Մատիլդան եւ Սերգեյ Շնուրովը բաժանվել են 2018թ․-ին։ Սկանդալային բաժանումից հետո Մատիլդան ձգտում էր իր նկատմամբ ուշադրություն չգրավել։ Այժմ Մատիլդան զբաղվում է ռեստորանային բիզնեսով եւ սթրեչինգի առցանց դպրոց ունի։
Հետաքրքիր է, որ ժամանակին Կրիվորոտովը եղել է Շնուրովի ստոմատոլոգը։ Հենց նա է արտիստին հոլիվուդյան ժպիտ պարգեւել 250 հազար դոլարով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...