ԱՄՆ-ը Թուրքիային կրկին կոչ է արել հարգել մամուլի ազատությունը
ԱՄՆ-ը Թուրքիային կրկին կոչ է արել հարգել մամուլի ազատությունն այն բանից հետո, երբ թուրքական ԶԼՄ-ների վերահսկող մարմինը նախազգուշացրել է երեք միջազգային լրատվամիջոցների, որ կարգելափակի կոնտենտը, եթե նրանք չստանան հրապարակման համար ազգային լիցենզիա։
«Թուրքիայում մամուլի ազատության հետ կապված մեր մտահոգությունները հիմնված են մանրամասն ապացույցների վրա: Մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիային հարգել եւ պաշտպանել մամուլի ազատությունը»,- «Ամերիկայի ձայն»-ին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) նախազգուշացրել է միջազգային լրատվամիջոցներին, որ նրանք պետք է լիցենզիա ստանան, այլապես կհայտնվեն արգելափակման վտանգի տակ, ասել է RTÜK-ի անդամ Իլհան Թաշչին։
Միջազգային լրատվամիջոցները, այդ թվում՝ «Ամերիկայի Ձայն»-ի, Deutsche Welle-ի եւ Euronews-ի թուրքալեզու կայքերը 72 ժամ ունեն ազգային լիցենզիա ստանալու համար, նշել է նա։
RTÜK-ի որոշումը կհրապարակվի իր կայքում 7-10 օրվա ընթացքում, ապա լրատվամիջոցների համար կսկսվի 72-ժամյա ժամկետ, որպեսզի դիմեն լիցենզիա ստանալու համար։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ