«Եկել ենք հարգենք ժողովրդավարության հիշատակը». ՀՅԴ-ական երիտասարդների դուդուկով ակցիան՝ ԵՄ գրասենյակի մոտ
ԵՄ հայաստանյան ներկայացուցչության դիմաց այսօր՝ փետրվարի 11-ին, մի խումբ ՀՅԴ-ական երիտասարդներ բողոքի ակցիա իրականացրին: Նրանք դուդուկի հնչյունների ներքո վառած մոմեր դրեցին, ծաղիկներ խոնարհեցին ժողովրդավարության հիշատակին։
«Մենք այստեղ ենք, որ կատարենք հարգանքի տուրք նվիրված Հայաստանում երբեմնի եղած եւ գործող ժողովրդավարությանը, որը վաղաժամ վախճանվեց այսօրվա կառավարական ռեժիմի եւ տիկնոջ գործունեության արդյունքում: Հիմա մոմեր կվառենք եւ ծաղիկներ կխոնարհենք՝ ժողովրդավարության հիշատակը հարգելով»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նկատի ունենալով ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։
Նրանք ԵՄ ներկայացուցչության ցանկապատի դիմաց տեղադրել են սև ժապավենի մեջ առնված մի ցուցանակ, որի վրա գրված է «Ժողովրդավարություն»։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում ունեն «R.I.P Democracy Armenia», «Go home», «Shame on you», «Դուք Կովկասում նոր բռնապետ եք աճեցնում», «Բռնապետությունը ժողովրդավարություն մի անվանեք», «Բացեք ձեր աչքերը» գրությամբ ցուցապաստառներ։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Այս կինը լռում է, տեսնելով Հայաստանում ժողովրդավարության տապալումները: Մենք ունենք տարբեր դատական գործերով դատական դատավարությունների ենթարկվող ընկերներ, ունենք քաղբանտարկյալներ: Այս կնոջ գործունեության արդյունքում այս իշխանություններն այնքան են լկտիացել, որ արդեն դատավորի իր լիազորություններից զրկված եւ դատապարտված է մի դատավոր, ով ընդամենը արդար վճիռ է կայացրել: Այս տիկնոջը նման քաղաքականությամբ մենք ուղարկելու ենք տուն»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...