Առաջիկայում 3-րդ կարգի հաշմանդամները պետպատվերով բուժօգնություն չեն կարող ստանալ
«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը չի հերքում, որ Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ունեն հաշմանդամության 3-րդ խումբ, մոտ ապագայում հնարավորություն չի տրվի ստանալ պետական պատվերով, այսինքն՝ անվճար, բուժօգնություն:
Այս կապակցությամբ «Հժ»-ի հարցին նախարարությունից պատասխանել են. «Նման հարց առաջ են քաշել մարզային առողջապահության կազմակերպիչները նախարարի հետ հանդիպման ժամանակ: Պետք է հաշվի առնենք, որ այսօր պետպատվերից օգտվողների թիվը շատ ավելի մեծ է, քան նրանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար հատկացված գումարը: Տնօրեններն ասում էին՝ եթե մարդը աշխատունակ է (իսկ երրորդ խմբի հաշմանդամը կարող է աշխատել) ու նաև վճարունակ է, ապա գոնե թող համավճարով սպասարկվի: Այսքանից ավելին այս պահին չենք կարող ասել»: Մեր տեղեկություններով՝ պետպատվերի սկզբունքը նույնպես փոխվելու է՝ ստանալով առողջության ապահովագրություն անունը: Այսինքն՝ պետական բյուջեն քաղաքացու բուժման համար վճարելու է ապահովագրական ընկերությունների միջոցով»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...