Իշխանության ժառանգորդի մասին հարցը կրկին զայրացրեց Փաշինյանին, նա անգամ չթույլատրեց Միրզոյանին մոտենալ ամբիոնին
Այսօր՝ փետրվարի 9-ի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի վերջին հարցը բավականին աժիոտաժ առաջացրեց ԱԺ դահլիճում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցը ուղղելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին նշեց․
«Պարոն Միրզոյան, երբ Դուք նշանակվում էիք ԱԳ նախարար, Նիկոլ Փաշինյանը Ձեզ ներկայացնելուց ասում էր, որ Դուք պետք է պատասխանատվություն կիսեք։ Նախորդ հարցուպատասխանից սկսած տպավորությունն այնպիսինն է, որ Դուք ոչ միայն պատասխանատվություն եք կիսում։ Այսօր օրինակ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Լուկաշենկոյին պատասխանեցիք, պատասխանեցիք հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կգնա Թուրքիա, թե չի գնա։ Ես ֆիքսեցի, որ հարցերից շատերին Դուք եք պատասխանում և արդեն տպավորություն է, որ Դուք սկսել եք ոչ միայն պատասխանատվություն կիսել Նիկոլ Փաշինյանի հետ, այլ նաև ձեր պահվածքով գալիս եք ապացուցելու, որ ներթիմային կուլիսային զրույցները, որ Նիկոլ Փաշինայնը Ձեզ է պատրաստում որպես իր ժառանգորդ իրականությունից այդքան էլ հեռու չէ։ Որպես Նիկոլ Փաշինայի ժառանգորդ, պատրա՞ստ եք այս ամբիոնից ոչ միայն Լուկաշենկոյին պատասխանել, այլ նաև պատասխանել Ալիևի հոխորտանքներին․․․»։
Ընդդիմադիր պատգամավորը չհասցրեց հարցը ավարտել․ անջատեցին նրա խոսափողը, իսկ ԱԳ նախարարի փոխարեն ամբիոնի մոտ մոտեցավ Նիկոլ Փաշինյանը և որպես իր ժառանգորդ ներկայացրեց իր զավակներին։
Խամոյանը փորձեց նաև ժառանգորդ բառի այլ նշանակությունները բացատրել Նիկոլ Փաշինյանին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ