Փաշինյանին Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր չենք ուղարկել․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է, Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության ձևաչափի ու հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման մասին լրագրողների հարցերին: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։
«TRThaber»-ի փոխանցմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ Չավուշօղլուն ասել է հետևյալը. «Գիտնականներից և այլ հյուրերից բացի հրավերներ ենք ուղարկել հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանին և արտգործնախարարին։
Փաշինյանին հրավեր չենք ուղարկել. (երկրների) առաջնորդներին նախագահն է հրավեր ուղարկում: Նախարարի մակարդակով մասնակցությունը հաստատած երկրների թիվը հասել է 60-ի: Հայաստանից դեռ հաստատում չի եկել: Իսրայելից էլ հրավիրել ենք արտգործնախարարին և մի քանի գիտնականի, բայց դեռ հաստատում չկա»:
Հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման վերաբերյալ էլ Չավուշօղլուն նշել է. «Հայաստանն է այդպես ցանկացել: Հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել են 2-րդ հանդիպումը կամ Վիեննայում, կամ Ժնևում անցկացնել: Պարոն Սերդարի հետ խոսեցինք, խորհրդակցեցինք. գիտեք, որ Ժնևում անցյալում անհաջողություն է եղել, որպեսզի նույն շարունակությունը չունենա, որոշեցինք Վիեննան լինի»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում