Հանգի՛ստ. հասկացանք, որ Ձեր ծնունդն ա էսօր, բայց մի՛ արձագանքեք տեղից. Հակոբ Արշակյանը՝ Գեղամ Մանուկյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց:
ՔՊ-ական պատգամավորն իր ելույթում խոսում էր 2018թ-ից հետո դատական համակարգում տեղի ունեցած բարեփոխումների և դատական համակարգի անկախության մասին.
«Այն ինչ տեղի է ունեցել 2018թ-ին և այն, ինչ արտացոլվել է 2020թ-ի արտահերթ ընտրություններում, խոսում է այն մասին, որ ժողովրդավարությունը Հայաստանում հետքայլ չունի, և այն բոլոր պետություններ, որոնք քայլեր են նախաձեռնում ժողովրդավար դառնալու համար պետք է հետևեն Հայաստանի օրինակին»,-ասաց Սոնա Ղազարյանը և դիմեց ընդդիմադիրներին.
«Ես ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս վերադառնալ այս իրականությունը, քանի որ այն կեղծ իրականությունը,որ դուք ստեղծել եք ձեր շուրջ, ձեզ արդեն մեկ անգամ վնասել է»,-ասաց նա:
ՔՊ-ական պատգամավորին տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ինչին ի պատասխան ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նկատողության արեց նրան. «Պարոն Մանուկյան, հասկացանք, այսօր ձեր ծնունդն է, բայց մի՛ արձագանքեք տեղից, հանգի՛ստ»,-ասաց նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ