Նկատելիորեն բարելավվել է առողջական վիճակս. Դեռ դժվար եմ քայլում, բայց կարող եմ գալ աշխատանքի. Արմեն Չարչյան
Դա բացարձակ ապօրինություն էր, որը հաստատվեց երկու փաստաթղթով. առաջինը ՍԴ որոշմամբ, որ ինձ որպես ԱԺ պատգամավորի իրավունք չունեին կալանավորելու, եւ երկրորդը՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ առողջական վիճակից ելնելով; Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը՝ անդրադառնալով իրեն ամիսներ շարունակ անազատության մեջ պահելուն:
Նկատելիորեն բարելավվել է առողջական վիճակս: Եթե նկատեցիք՝ քայլելը դեռեւս մի քիչ դժվար է, բայց կարող եմ գալ ԱԺ աշխատանքի, միաժամանակ կարող եմ զբաղվել իմ սիրած աշխատանքով: ԱԺ-ում աշխատանքը իմ առաջնահերթությունը չէ, առաջնահերթությունն, իհարկե, բժշկությունն է: Բայց որպես ԱԺ պատգամավոր ես իրավունք ունեմ զբաղվել բժշկության մեջ միայն գիտական ու կրթական գործունեությամբ: Այս ընթացքում մեծ հաճույքով զբաղվելու եմ Երեւանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության, օրթոպեդիայի ամբիոնի աշխատանքներով: Նաեւ զբաղվելու եմ գիտական աշխատանքներով բժշկության մեջ»,-ասաց նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ