Փաշինյանի «Հայկական ժամանակ»-ը և Էրդողանի ANADOLU-ն կարծում են, որ հայերը սպասում են սահմանների բացմանը և «զբոսաշրջային հոսքի ավելացմանը» (տեսանյութ)
Ամերիկյան IRI կազմակերպությունը Հայաստանում հանրային կարծիքի հարցման հերթական արդյունքներն է հրապարակել (հարցումն իրականացվել է 2021թ. նոյեմբեր - դեկտեմբերին)։ Հարցման որոշ արդյունքներ կարևոր են՝ հասկանալու համար, թե ինչպես են ՀՀ քաղաքացիները վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերություններին։
Ահա որոշ արդյունքներ (հարցման ամբողջական արդյունքները տեղադրում եմ մեկնաբանություններում).
Հարցվածները ճնշող մեծամասնությունը Թուրքիան (90%) և Ադրբեջանը (77%) համարում են Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։
Ճնշող մեծամասնությունը վերջիններիս համարում է նաև անվտանգային (88 և 81 % համապատասխանաբար) և տնտեսական սպառնալիք (68 և 52 % համապատասխանաբար)։

Միայն 5%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է զարգանան, որպեսզի Հայաստանի զարգանա։
Միայն 29%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ պետք է հաստատվեն առանց նախապայմանների հարաբերությունները։ Հարցվածների շուրջ կեսը գտնում է, որ Թուրքիայի հետ պետք է սկսել երկխոսությունը, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա մեր օրակարգում։ Իսկ 48%-ը նաև կարծում է, որ Հայաստանը պետք է առաջադրի իր նախապայմանները։

Վերոնշյալ տվյալները հստակորեն վկայում են «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման» թեմայի և Բաքվի ու Անկարայի հետ խթանվող «խաղաղության դարաշրջանի» նկատմամբ հայ բնակչության վերաբերմունքի մասին։
Սակայն հատկանշական է, որ Փաշինյանի «Հայկական ժամանակ»-ը և Էրդողանի ANADOLU-ն շարունակում են ուղիղ հակադիր և սինքրոն քարոզչություն իրականացնել «Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման» կարևորության, եթե ոչ անխուսափելիության մասին։
Այսպես, «Հայկական ժամանակ»-ը տալիս է IRI-ի հարցումների արդյունքների սեփական մեկնաբանությունը և նշում, որ իբր Հայաստանի բնակչության 70 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չնշելով, որ երկրի քաղաքացիները կողմ են, միայն եթե հայկական նախապայմանները կատարվում են:

Իր հերթին, Էրդողանի ANADOLU-ն չսահմանափակվելով միայն Փաշինյանին և նրա քաղաքական ընթացքին աջակցող հոդվածներով, նույնիսկ ռեպորտաժ է նկարահանել Երևանում և, գտնելով Վերնիսաժում թուրքալեզու վաճառողի պատմում է, որ իբր «հայերը սպասում են զբոսաշրջային հոսքի ավելացմանը» երկու պետությունների միջև «հարաբերությունների նորմալացման» արդյունքում։

Ինչպես երևում է վերոնշյալից, Հայաստանում հանրային գիտակցության մանիպուլյացիաները նոր, միջպետական մակարդակի են հասնում և իրականացվում են իշխանական լրատվամիջոցների կողմից՝ թուրքական պաշտոնական լրատվամիջոցների հետ միասին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ