Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել էլիտար ստորաբաժանումների ավելի քան 100 զինվորականի. The Mirror
Ավելի քան 100 բրիտանական էլիտար զինծառայող տեղակայվել է Ուկրաինայում «ռուսական ներխուժման մասին» լուրերի ֆոնին, հայտնում է The Mirror-ը՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով։
Աղբյուրը մանրամասնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնության են եկել այն հարցում, որ ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները պետք է «լիովին պաշտպանված լինեն ռուսական վնասակար գործողություններից»:
Այդ նպատակով բրիտանական հատուկ օդային ծառայությանը (SAS) և հատուկ նավային ծառայությանը (SBS) զինծառայողներն ուղարկվել են Ուկրաինա՝ որպես ռազմական խորհրդականներ:
Աղբյուրը հավելում է, առնվազն 1500 բրիտանացի զինվորական այժմ գտնվում է Էստոնիայում, որը սահմանակից է Ռուսաստանին:
Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։
Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...