Յենս Սթոլթենբերգը Նորվեգիայի Կենտրոնական բանկի նոր ղեկավար կդառնա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Նորվեգիայի Կենտրոնական բանկի նոր ղեկավար կդառնա, հայտարարել է կառավարությունը, հայտնում է Reuters-ը։
Թեեւ թափուր պաշտոնը բաց է մարտի 1-ից, Սթոլթենբերգն ասել է, որ նախ կավարտի ՆԱՏՕ-ում իր պաշտոնավարումը, որը կտեւի մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի վերջ։
Սթոլթենբերգը պատասխանատու կլինի տոկոսադրույքների սահմանման եւ ֆինանսական կայունության կառավարման համար, ինչպես նաեւ կվերահսկի Նորվեգիայի ինքնիշխան հարստության հիմնադրամը, որն աշխարհում ամենամեծն է՝ 1.4 տրիլիոն դոլար ակտիվներով:
«Ես մտահոգված էի Նորվեգիայի կենտրոնական բանկի լավագույն կառավարիչ գտնելու հարցով, եւ ես համոզված եմ, որ դա Յենս Սթոլթենբերգն է»,- ասվում է ֆինանսների նախարար Թրիգվե Սլուգսվոլդ Վեդումի հայտարարության մեջ:
Սթոլթենբերգը՝ կրթությամբ տնտեսագետ է եւ Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդը, Նորվեգիայի վարչապետ է եղել 2000-2001 եւ 2005-2013 թվականներին, այնուհետեւ դարձել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։ Նա նաեւ զբաղեցրել է ֆինանսների եւ էներգետիկայի նախարարների պաշտոնները։
Կառավարությունը հայտարարել է, որ Կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ եւ այդ պաշտոնում Սթոլթենբերգի գլխավոր մրցակից Իդա Ուոլդեն Բաչեն կկատարի Կենտրոնական բանկի ղեկավարի պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ Սթոլթենբերգը չի ստանձնել այդ պաշտոնը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...