«Թուրքիայի հարձակումն Այն Դիվարի և Դերիքի վրա պատերազմ հայտարարել է նշանակում». Մազլում Քոբանի
Սիրիայի դեմոկրատական ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Մազլում Աբդի) «պատերազմի հայտարարում» է որակել Սիրիայի հյուսիսում իրենց ուժերի դեմ Թուրքիայի զինուժի իրականացրած ավիահարձակումը։ Նա այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում, փոխանցում է ermenihaber-ը։
«Թուրքիայի կողմից Այն Դիվարի և Դերիքի ռմբակոծության հետևանքով քաղաքացիական անձինք և մարտիկներ են զոհվել։ Բացի այդ խոցվել է հանրային ենթակառուցվածքը՝ այդ թվում մեկ ամբարտակ և էլեկտրակայան։ Այս հարձակումը պատերազմի հայտարարում է նշանակում, վտանգի է ենթարկում քաղաքացիական անձանց և խարխլում է մեր պայքարը Իսլամական պետության դեմ»,-նշել է Քոբանին և հավելել․
«Քանի որ ահաբեկչական սպառնալիքը մեծանում է, Թուրքիայի կողմից նման հարձակումները կանխելու պատասխանատվությունն ընկնում է մեր կոալիցիոն գործընկերների վրա»։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ «Ձմեռային արծիվ» գործողության շրջանակում ավիահարձակում է իրականացրել Իրաքի և Սիրիայի հյուսիսում՝ Դերիքի, Սինջարի և Քարաջաքի շրջաններում գտնվող «Քրդական բանվորական» կուսակցության (PKK), Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների (YPG) և «այլ ահաբեկչական տարրերի» դեմ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...