Առաջին չվերթը՝ երկու տարվա դադարից հետո․ ի՞նչ նպատակով են Երեւանից Ստամբուլ մեկնում
Flyone Armenia ընկերությունն այսօրվանից սկսում է չվերթները Երեւան-Ստամբուլ-Երեւան ուղղությամբ: Այսօր երեկոյան՝ ժամը 18:00-ին, Զվարթնոց օդանավակայանից մեկնեց առաջին օդանավը՝ 65 ուղեւորներով, իսկ ժամը 23։50-ին Երեւանում վայրէջք կկատարի Ստամբուլ-Երևան առաջին չվերթը։
«Flyone Armenia» ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը NEWS.am-ի հետ զրույցում սպառվել է 39-70 եվրո արժողությամբ տոմսերի մոտ 30 տոկոսը:
Լրագրողների հետ զրույցում ուղեւորները հիմնականում գոհունակություն էին հայտնում չվերթի վերսկսման առնչությամբ, քանի որ նախորդ 2 տարում ստիպված են եղել Մոսկվայով ու Կիեւով տարանցիկ թռչել Ստամբուլ, կամ էլ՝ Վրաստանի տարածքով մեկնել։
Ստամբուլ մեկնողներից շատերն առեւտրականներ էին, որոնք արդեն երկար տարիներ թուրքական արտադրության հագուստ են ներկրում եւ իրացնում հայաստանյան շուկայում։ Ուղեւորներից ոմանք էլ աշխատանքային նպատակով էին մեկնում կամ էլ Թուրքիայում բնակվող հարազատներին տեսակցելուժ։ Որոշ ուղեւորներ էլ հրաժարվում էին խոսել այցի նպատակների մասին։
Մեկնողների թվում էր նաեւ հայազգի Մկրտիչ Սերթիմշեքը․ նա Թուրքիայի քաղաքացի է, արդեն 56-րդ անգամ էր այցելում Հայաստան՝ տարին 4 անգամ գալիս է` մասնակցելու տարբեր եկեղեցիների վերականգնողական աշխատանքներին։
Հիշեցնենք, որ Երեւան-Ստամբուլ ուղղությամբ չվերթները դադարեցվել էին 2019 թվականից: Չվերթների վերսկսումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում երկու երկրների միջեւ ձեռք բերված առաջին համաձայնությունն է: Առայժմ չվերթներն իրականացվում են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին, առաջիկայում նախատեսվում է ավելացնել եւս մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ