Խորհրդարանական ընդդիմադիմությունը նախագահի հավանական թեկնածու ունի. նա պատրաստ է դրան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ի տեղեկություններով՝ խորհրդարանական ընդդիմադիմությունը նախագահի հավանական թեկնածու ունի, նա Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է: Մեզ հետ զրույցում Ղազարյանը նշեց, որ այդ թեմայով որևէ քննարկման չի մասնակցել, բայց եթե պատգամավորներն առաջադրեն իր թեկնածությունը, ապա մեծ սիրով ու պատասխանատվությամբ պայքարի ծանրությունն իր վրա կվերցնի:
«Քննարկման չեք մասնակցել, իսկ առաջարկ ստացե՞լ եք»,- հարցրեցինք: Ի պատասխան՝ ասաց, որ առաջարկ էլ չի ստացել: «Դա ոչ թե նախագահի պաշտոնում ընտրվելու հնարավորություն, այլ այս իշխանությունների դեմ օրինական ու արդյունավետ պայքարի նոր հնարավորություն եմ համարում»,- նշեց մեր զրուցակիցն՝ ավելացնելով, որ դիմել է ոստիկանություն՝ ՀՀ 6 տարվա քաղաքացի լինելու տեղեկանքը ներկայացնելու:
«Հայաստան» խմաբկցությունից ArmLur.am-ի հետ զրույցում փոխանցեցին, որ նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու կամ հավանական թեկնածու ունենալու հարցն այս պահին դեռ քննարկում են: «Այս պահին քննարկումները՝ թեկնածու առաջադրել-չառաջադրելու շուրջ, առաջադրելու դեպքում՝ ով կարող է լինել, շարունակվում են, որոշում դեռ չկա, առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում հստակություն կմտնի»,- մեզ հետ զրույցում նշեց խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նշենք նաև, որ ըստ մեր տեղեկութունների՝ Էդգար Ղազարյանի թեկնածություն առաջադրելուն ավելի շատ «Հայաստան» խմբակցությունն է հակված»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը