Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո նախագահի աշխատակազմում ազատումների շքերթ է սկսվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանի՝ հանրապետության նախագահի պաշտոնից ազատվելուց հետո նախագահի աշխատակազմում ազատումների շքերթ է սկսվել։ Անմիջապես հրապարակվեց, որ դիմում է գրել նաեւ աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։ Էլի մարդիկ են դիմումներ գրել, մյուսները կգրեն առաջիկայում՝ նոր նախագահի ընտրությունից հետո։ Տարասյանին հետեւել են նախագահի երկու խորհրդականները։ Դիմումներ են գրել նաեւ Տարասյանի հետ էկոնոմիկայի նախարարությունից նախագահական տեղափոխված մի խումբ անձինք։
Այսպես․ հունվարի 27-ին հանրապետության նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնած Ալեն Սիմոնյանի հրամանագրով նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է Ռուբեն Կարապետյանը, փետրվարի 1-ին՝ խորհրդական Արմեն Գիչյանը։ Սակայն քանի որ նախագահականում աշխատողների միջին աշխատավարձը մոտ 800 հազար դրամ է, կարծում ենք՝ այս հաստիքները երկար թափուր չեն մնա, առաջիկայում արագորեն կհամալրվեն ՔՊ-ականներով եւ ՔՊ-ականների խնամի-բարեկամ-ծանոթներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը