Կիմ Չեն Ընի անհետացած կինը հայտնվել է հանրության առջեւ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կինը ՝ Լի Սոլ Ջուն, որն ավելի վաղ անհետացել էր լրագրողների տեսադաշտից, հայտնվել է հանրության առջեւ, հաղորդում Է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ քաղաքական գործչի կինը հայտնվել է վերջին հինգ ամիսների ընթացքում առաջին անգամ։ Կիմ Չեն Ընի հետ միասին նա ներկա է գտնվել Փհենյանի Մանսուդեի գեղարվեստական թատրոնում՝ լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարությանը նվիրված ներկայացմանը։
Զույգին ուղեկցել է նաեւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հորաքույր Կիմ Հյոն Հին՝ ԿԺԴՀ-ի հիմնադիր Կիմ Իր Սենի դուստրը, որը հազվադեպ է հայտնվում հանրության առջեւ նրա ամուսնուն՝ Չան Սոն Թհեքին, կոռուպցիայի եւ անառակ ապրելակերպի մեղադրանքով 2013 թվականին մահապատժի ենթարկելուց հետո: Նշվում է, որ երկու կանայք հագել են ավանդական կորեական հագուստ՝ հանբոկ, եւ նստել են կողք կողքի։
Մինչ այդ Լի Սոլ Ջուն հայտնվել է 2021 թվականի սեպտեմբերի սկզբին․ այն ժամանակ նա մասնակցել էր ԿԺԴՀ-ի հիմնադրման տարեդարձի միջոցառումներին եւ ամուսնու հետ այցելել Կիմ Իր Սենի եւ Կիմ Չեն Իրի դամբարան:
Ընդ որում, ավելի վաղ, ինչպես նշում Է Reuters-ը, Լի Սոլ Ջուն Կիմ Չեն Ընին հաճախ ուղեկցել է աշխարհիկ եւ ռազմական միջոցառումների, ինչպես նաեւ գործնական ուղեւորությունների ժամանակ: Երկու տարի առաջ նա անհետացել է եւ հայտնվել միայն 2021-ի փետրվարին: Այն ժամանակ լրագրողները ենթադրում էին, որ քաղաքական գործչի կնոջ նման երկարատև բացակայությունը կարող էր կապված լինել նրա հղիության հետ։
Կիմ Հյոն Հիի համար այս հայտնվելը 2020 թվականի հունվարից ի վեր առաջինն էր։ Նա ԿԺԴՀ-ում առանցքային դեմքերից մեկն էր համարվում Կիմ Չեն Ընի իշխանության տարիներին, սակայն ամուսնու մահապատժից հետո վեց տարով կորել է: Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը 2017 թվականին հայտնել է, որ Կիմ Հյոն Հին բուժվում է Փհենյանի սահմաններից դուրս, սակայն նրա հիվանդության մասին ստույգ տեղեկատվություն չի ստացվել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...