Իտալիայի դատախազությունը հետաքննություն է սկսել նախկին վարչապետի նկատմամբ
Իտալական հասարակական-քաղաքական «5 աստղեր» շարժման ղեկավար, նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեի տանը մի շարք խոշոր ընկերություններին Իտալիայի կառավարության նախկին ղեկավարի խորհրդատվական օգնության հետ կապված փաստաթղթեր են առգրավվել, հաղորդում է հռոմեական Domani թերթը:
Ըստ պարբերականի՝ Իտալիայի դատախազությունը փաստաթղթերի առգրավումը թույլատրել է կոռուպցիայի եւ խարդախության հետաքննության շրջանակներում։ Մի քանի շաբաթ առաջ գաղտնիության պայմաններում Իտալիայի ֆինանսական գվարդիան 300-400 հազար եվրոյի հաշիվ-ապրանքագրեր էր առգրավել, որոնք որպես վճար էին տրամադրվել Կոնտեի խորհրդատվական ծառայությունների դիմաց։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունները, որոնց Կոնտեն ծառայություններ է մատուցել, պատկանում են իտալացի հայտնի գործարար Ֆրանչեսկո Բելլավիստա Կալտաջիրոնեին։ Դատախազությունը ձեռնարկատիրոջ դեմ գործ է հարուցել փաստաբան Պիերո Ամարայի ցուցմունքից հետո, այս պահին նա անազատության մեջ է՝ շինարարական խարդախության մեղադրանքով։
Իրավապահները կարծում են, որ Կալտաջիրոնեի ընկերությունները կապված են ձերբակալված Ամարայի հանցավոր սխեմաների հետ։ Դատախազությունը հետաքննության շրջանակներում փաստաթղթեր է առգրավել նաեւ ձեռնարկատիրոջն աջակցած եւս երեք փաստաբաններից։
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հունվարի 26-ին հրաժարական է տվել երկրում քաղաքական ճգնաժամի ֆոնին։ Կոնտեն պաշտոնից հեռանալու որոշման մասին հայտարարել էր հունվարի 26-ին Նախարարների խորհրդի նիստի ժամանակ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...