Փաշինյանի և կաթողիկոսի ելույթներին հաջորդած երգի համար պատժվել է Հանրայինի տնօրենը. (տեսանյութ)
Հանրային հեռարձակողի խորհուրդն ամանորյա եթերի համար նկատողություն է հայտարարել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին։ Տեղեկությունը հայտնում է hraparak.am–ը։
Նոր տարվա գիշերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանիի ելույթներից անմիջապես հետո եթեր էր հեռարձակել «Մեր բակից» հայտնի «Հարսանիք» պոպուրի կատարումը` «Я ворона, ты ворона» կրկներգով:
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահրամ Մարտիրոսյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ նախ բացատրություն են պահանջել, այնուհետև առանձին քննարկել են հարցը և նկատողություն հայտարարել։
Նա նաև նշել է, որ հեռուստաընկերության տնօրենը ստանձնել է այդ պատասխանատվությունը` գիտակցելով իրենց մեղքը։
Հարցին, թե ում որոշմամբ էր այդ կատարումը եթեր գնացել, Մարտիրոսյանը նշել է, որ խորհուրդն այդքան մանրամասն տեղյակ չի լինում, թե համերգային ծրագրի շրջանակներում ինչ պետք է եթեր գնա, իրենք ընդհանուր քաղաքականությունն են մշակում և հաստատում հաղորդացանցը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ