«Իրեն որպես զոհ է ներկայացնում». Վոլոչկովայի նախկին սիրելին մեկնաբանել է իր ու բալետի արտիստի բաժանումը
Անաստասիա Վոլոչկովայի նախկին սիրելին՝ Սերգեյ Կուզնեցովը, իր ինստագրամյան էջում պատմել է բալետի արտիստից բաժանվելու մասին։ Նրա խոսքով՝ հիմա պարուհին «իրեն որպես զոհ է ներկայացնում», թեեւ հենց նա է մեղավոր բաժանման համար։
«Մարդն այնպիսի քայլեր է կատարել, որոնք ես չեմ ներում։ Այդ պատճառով երեկ գրեցի, որ մենք բաժանվում ենք։ Այսօր տեսա, որ նա իրեն որպես զոհ է ներկայացնում։ Նման քայլերից հետո կա՛մ ներողություն են խնդրում, կա՛մ լռում»,- գրել է Սերգեյը։
Ավելի վաղ Վոլոչկովան ինստագրամյան էջում հայտարարել էր, որ Սերգեյին հարաբերություններից միայն գովազդ էր հարկավոր։ Ամեն դեպքում, նա պաշտպանել էր տղամարդուն եւ ընդգծել, որ ոչ ոքի թույլ չի տա «պղծել Սերյոժային»։ Բալետի պարուհին նշել էր, որ երջանիկ է եղել այդ մարդու հետ։ Նրա խոսքով՝ իր ու Սերգեյի հարաբերությունները ընկերականի են վերածվել։
«Մենք ստիպված ենք մեր հարաբերություններն ընկերության հուն տեղափոխել, ինչն ինձ համար՝ որպես կին, շատ ծանր է»,- խոստովանել էր Վոլոչկովան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...