ՀՅԴ ընդհանուր ժողովին ընդառաջ. ինչ փոփոխություններ կլինեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դաշնակցության»՝ մարտին կանալիք ընդհանուր ժողովը հերթական, հաշվետու ընտրական ժողովն է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է Ազգային ժղովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ շեշտելով, որ ժողովի ընդհանուր օրակարգը ներկայացնելու համար բավական երկար ժամանակ կպահանջվի:
«Ընդհանուր ժողովին ազգային, ռազմավարական, պետական, համայնքային, սփյուռքին, արտաքին քաղաքական հարցերին, ուղեկից միություններին, Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսություններին վերաբերող հարցեր են քննարկվում»,- նշեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդհանուր ժողովի ժամանակ ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հնարավոր է, բյուրոյի նախագահ ընտրվի եւ այդպիսով մեծ քաղաքականություն վերադառնա: Տեղեկության մասով Մանուկյանն ասում է, որ ընդհանուր ժողովներից առաջ սովորաբար միշտ էլ տեղեկության տարափ է լինում, որոնք հիմնականում չեն համապատասխանում իրականությանը, ինչը նաեւ այս անգամ եղավ:
«Ընդհանուր ժողովի ընթացքում է ընտրվում բյուրո, շատ անդամներ նաեւ վերընտրվում են, շատ անդամներ էլ, որոնց տարիքը համապատասխանում է, համարվում են թեկնածու, դրանից դուրս, դրանից առաջ այլ հարթակներում, այլ վայրերում ու հարթակներում չի ընտրվում բյուրոյի կազմ»,- հավելում է պատգամավորը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը